Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիմքում շանսոնիեի երգերն են

Հիմքում շանսոնիեի երգերն են
12.05.2017 | 10:39

Շառլ Ազնավուրը ներկա է լինելու Ռուդոլֆ Խառատյանի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերային: Մեկ գործողությամբ բալետային ներկայացման հիմքում շանսոնիեի երգերն են: Գլխավոր դերերում` Գարեգին Բաբելյան, Անդրանիկ Աբովյան, Տաթևիկ Գրիգորյան, Կարինա Շիկանյան:

«Լա Բոհեմ»-ը կցուցադրվի մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ըստ լուրերի` ներկայացումն ընդգրկվելու է թատրոնի խաղացանկում, երևանյան պրեմիերայից հետո կցուցադրվի արտասահմանյան բեմերում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ